Քաղաքային տուր, Գեղարդավանք, Գառնի Հեթանոսական Տաճար, Կեչառիս Վանական Համալիր, Արկածային զբոսաշրջությանը

Օր-1

Քաղաքային տուր-Կոտայքի մարզ-Գեղարդավանք-Գառնիի հեթանոսական տաճար-Կեչառիս վանական համալիր և արկածային զբոսաշրջության հետքերով։

Զբոսաշրջիկներին դիմավորում ենք ՝Զվարթնոց օդանավակայանից և ուղևորվում հյուրանոց,որտեղ զբոսաշրջիկները իրենց իրերը կթողնեն համարում և մի փոքր հանգստից և ճաշելուց հետո մենք կսկսենք մեր քաղաքային տուրը։Քաղաքային տուրը սկսելու ենք Հանրապետության Հրապարակից և ծանոթանալու ենք ճարտարապետությանն ու պատմությանը,այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը և կուղևորվենք ՝Հյուսիսային պողոտա կամ Երևանի գոհարներից մեկը։Մի փոքր զբոսնելուց հետո կգնանք ՝Օպերա և մեր քաղաքային տուրը կավարտենք Կասկադ համալիրում։

Օր-2

Հյուրանոցում նախաճաշելուց հետո մենք կշարժվենք դեպի Կոտայքի մարզ և մեր

առաջին կանգառը կլինի ՝ Գեղարդավանքում

Գեղարդի վանքը միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում։ Այն հիմնադրվել է 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից, քարանձավի մեջ, որտեղ հոսում էր հրաշագործ աղբյուր։ Այդ պատճառով վանքը սկզբում հայտնի էր որպես Այրիվանք՝ «Քարայրի վանք»։ Աղբյուրը մինչ այսօր էլ հոսում է մատուռում, և մարդիկ այցելում են այն ջուր խմելու ու բժշկվելու նպատակով։Ըստ ավանդության՝ երբ Թադեոս առաքյալը Հայաստան է բերել այն գեղարդը, որով խոցվել էր Հիսուսը, այն պահվել է այս վանքում, և վանքը վերանվանվել է Գեղարդավանք։ Գեղարդը պահվել է այստեղ շուրջ 500 տարի և այժմ գտնվում է Սուրբ Էջմիածնի թանգարանում։Գեղարդի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է։ Նրա գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1215 թ., և վանքի մեծ մասը փորված է ժայռի մեջ՝ բազմաթիվ սրահներով և անցուղիներով։ Որոշ եկեղեցիներ ամբողջությամբ ժայռափոր են։Գեղարդավանքում գրվել, ծաղկվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվում են Երևանի Մատենադարանում,ինչպես նաև Փարիզի և Բեռլինի գրադարաններում։Վանքը գտնվում է բացառիկ գեղատեսիլ վայրում՝ ժայռոտ լեռներ, անտառներ, մարգագետիններ ու աղբյուրներ։ Բնությունն ու ճարտարապետությունը այստեղ ներդաշնակ ամբողջություն են կազմում։

 Մեր հաջորդ կանգառը կլինի Գառնու հեթանոսական տաճարում։

Գառնի Հեթանոսական Տաճար՝

Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ. 77 թվականին և գտնվում է Կոտայքի մարզում, Ազատ գետի ձախ ափին։ Այն նվիրված էր Միհր Աստծուն՝ լույսի և արևի աստվածին։Հունական արձանագրության համաձայն՝ տաճարը կառուցվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից։ Քրիստոնեության ընդունումից հետո (305 թ.) Հայաստանում ոչնչացվեցին բոլոր հեթանոսական կառույցները, սակայն Գառնին պահպանվեց։Տաճարը համարվում է Հայաստանի տարածքում միակ պահպանված հեթանոսական և հունահռոմեական կառույցը։ Ենթադրվում է, որ այն փրկվել է, քանի որ համարվել է արվեստի գլուխգործոց, կամ՝ Թագավոր Տրդատ III-ի քրոջ՝ Խոսրովդուխտի միջնորդությամբ, ով հայցել էր տաճարը չքանդել՝ դրա հոգևոր արժեքի պատճառով։Գառնիի համալիրում եղել են նաև հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերից։ Խճանկարի վերևում նշված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք»։

Մի փոքր հանգստից հետո կգնանք Կեչառիս վանական համալիր։

Կեչառիս Վանական Համալիր՝

Կեչառիսը միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ Հայաստանի հայտնի առողջարանային կենտրոնում։Վանքը կառուցվել է 11–13-րդ դարերում և ներառում է մի քանի եկեղեցիներ ու մատուռներ, այդ թվում՝ Սուրբ Գրիգոր, Սուրբ Նշան, Գավիթ, խաչքարեր և այլ կրոնական կառույցներ։Կեչառիսը հիացնում է այցելուներին իր միջնադարյան ճարտարապետությամբ, խաղաղ մթնոլորտով և բնության հետ ներդաշնակ դիրքով։ Այն համարվում է պատմամշակութային, կրոնական և ճարտարապետական ժառանգություն։Վանքը տեղադրված է Ծաղկաձորի գեղատեսիլ լեռներում, և այցելուների համար այն դառնում է հանգստի ու հոգևոր լիցքավորման սիրելի վայր։

Այնուհետև մեր ուղևորությունը կամփոփենք և մեր օրը  կտրամադրենք՝ Արկածային զբոսաշրջությանը։

Արկածային զբոսաշրջությունը Կոտայքում՝

Կոտայքի մարզը մեծ պոտենցիալ ունի արկածային տուրիզմի զարգացման համար։ Թեև այս ճյուղը Հայաստանում դեռ նոր է զարգանում, մարզում արդեն առաջարկվում են տարբեր էքստրեմալ գործունեություններ՝

·         Զիփ լայն Ծաղկաձորում՝ թռիչք 480 մետրից, հետադարձ 630 մետրով, վերելքը՝ ոտքով (150 մ)

·         Լեռնամագլցում, բեյսջամփինգ և պարապլաներիզմ՝ Հատիս, Արա լեռներում և Արզնիի ձորում

·         Պարաշյուտային թռիչքներ՝ «Արզնի» թռիչքուղում

·         Ռաֆթինգի հնարավորություն՝ Գալար, Հրազդան, Մարմարիկ և Ազատ գետերում

Այս վայրերը կարող են դառնալ գրավիչ ուղղություններ արկածասերների համար՝ համատեղելով բնության վայելքն ու էքստրիմը։

        Էկո զբոսաշրջությունը Կոտայքում ՝

Էկոտուրիզմը, ինչպես արկածային տուրիզմը, Հայաստանում նոր զարգացող ճյուղ է, իսկ Կոտայքի մարզը ունի դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ։ Այստեղ կարելի է կազմակերպել․

·         Կենդանադիտում և թռչնադիտում՝ Խոսրովի արգելոցում

·         Հայքինգ և թրեքինգ տուրեր՝ Արա լեռ – Ծաղկեվանք – Հատիս, Գեղարդ – Վիշապալիճ – Աժդահակ – Ակնա լիճ, Բուժական – Թեղենյաց – Նեղուցավանք և այլ ուղություններով (4-7 ժամ)

·         Քարանձավային արշավներ՝ Խոսրովի արգելոցում, Դավրիժեցու և Լեռնանիստի քարանձավներում

·         Ձիարշավներ՝ Գառնու կիրճում և Հատիսի լանջերին։

Առողջարանային զբոսաշրջություն՝

Կոտայքի մարզը կարևոր դեր ունի առողջարանային և ռեկրեացիոն տուրիզմի զարգացման գործում։ Այստեղ զարդի նման տեղակայված են հանրահայտ առողջարանները՝

·         Արզնի – մաքուր լեռնական օդով և բուժիչ հանքաջրերով

·         Հանքավան – հանգիստի ու առողջության վերականգնման իդեալական վայր

·         Բջնի – հայտնի իր բնական հանքային ջրերով

Բացի այդ, Արզականը՝ իր Աղվերանի հանգստի գոտիով, և աշխարհի հետ մրցող Ծաղկաձորը, համարվում են մարզի առողջարանային և վերականգնողական տուրիզմի առանցքային կենտրոնները։

 

Տուրի նկարներ