![]() |
Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի ՝ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական նշանավոր եկեղեցի Հայաստանի Վաղարշապատ քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ
Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»: |
![]() |
Սուրբ Գայանե Վանք Սուրբ Գայանե վանք, միջնադարյան կրոնական կառույց Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում: Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը: 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել: |
![]() |
«Զվարթնոց» Պատմամշակութային Արգելոց-թանգարան՝ 14.1 հա տարածքով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Էջմիածնում։ Այն ստեղծվել է 1923թ-ին, սակայն առաջին մշտական ցուցադրությունը տեղի է ունցել 1937թ-ին Կարո Ղաֆարյանի ղեկավարությամբ։ Ցուցադրության մեջ կարելի է տեսնել պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքից գտնված 500 լիտրանոց միջնադարյան կավե կարասները, արևային ժամայցույցը, որի վրա առկա է հայատառ գրառումներ, տաճարի ավերակներից մնացած պատմական բեկորներ, տարբեր տեսակի խեղեցեն, զարդեր, մետաղյա գործիքներ, տուփեր և այլն։ Զվարթնոց տաճարի ավերակները և մասնակի վերականգնված պատերի մնացորդները, կամարները, ջրհորը, տաճարի զարդաքանդակները, վանական խցերը, գինու հնձանը, մ․թ․ա 2-1-ին հազարամյակներով թվագրվող կլոր սալաքարը թանգարանի բացօթյա ցուցադրության մասն են կազմում։ |
![]() |
«Ոսկենի գինիները» գինեգործական ընկերություն
Ոսկենի գինիները» ընտանեկան խաղողի և գինեգործական ընկերություն է, որը գտնվում է Սարդարապատ համայնքում: Գինեգործարանի տեսլականը պտտվում է սեփականատերերի նախահայր Սմբատ Մաթեոսյանի նշանավոր պատմության շուրջ: 1925-ին այս ազնվական մարդը Ամերիկայից եկել է Հայաստան ՝ հետամուտ լինելու գինի պատրաստելու իր երազանքին, որն ինչ-ինչ հանգամանքների բերումով չի իրականացել…: Եվ գրեթե 100 տարի անց նրա ժառանգները, վերադարձել են Հայաստան և ձեռնամուխ եղել իրենց նախահոր երազանքի իրականացմանը։ Սմբատ Մաթեոսյանի երազանքն իրականություն է դարձել. վերջինիս ժառանգներն այսօր արտադրում են բացառիկ գինիներ, նույն վայրում հիմնել են գեղատեսիլ խաղողի այգի, հարմարավետ տուն-ռեստորան` դեպի Արարատ լեռը նայող զարմանահրաշ տեսարանով։ |