![]() |
Հաղարծին վանական համալիր՝
Հաղարծինի վանքը գտնվում է Դիլիջանից 18 կմ հեռավորության վրա։ Համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց՝ Ս. Աստվածածին (1071, վերակառուց. 1281), Ս. Գրիգոր (10–11-րդ դդ.), Ս. Ստեփանոս (1244)։ Տարածքում են նաև գավիթներ, աղոթարաններ և խաչքարեր։Հատկապես նշանավոր է Սեղանատունը (1248, ճարտ. Մինաս), որի երկգմբեթ ծածկը հիշեցնում է հայկական երդիկներ։ Այն համարվում է հայ աշխարհիկ ճարտարապետության գլուխգործոց։Հաղարծինը բնության ու ճարտարապետության հիասքանչ ներդաշնակություն է։ |
![]() |
Գոշավանք՝
Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. Կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը: Գոշավանք (Նոր Գետիկ վանք) անունն ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր: |
![]() |
Մակարավանք՝
Մակարավանքը միջնադարյան վանքային համալիր է, գտնվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք՝ Պայտաթափ լեռան լանջին։ Համալիրը ներառում է՝ · Գլխավոր եկեղեցին (1205թ.)՝ խաչաձև գմբեթավոր կառույց, կառուցված վարդագույն անդեզիտով։ · Հնագույն եկեղեցին (X–XI դդ., վերակառուց. XIII դ.), կարմրավուն տուֆով։ · Գավիթը (1207թ.)՝ քառակուսի հատակագծով, չորս սյուներով։ · Ս. Աստվածածին եկեղեցին (1198թ., առաջնորդ Հովհաննեսի կառուցած)՝ խաչաձև ու կենտրոնագմբեթ հորինվածքով։ Մակարավանքը հայտնի է իր հարուստ ու բազմազան զարդաքանդակներով, որոնք նրան դասում են Ախթամարի, Բղենո Նորավանքի և Գանձասարի շարքին՝ որպես հայ միջնադարյան ճարտարապետության կարևոր հուշարձան։ |
![]() |
Իջևանի գինու և կոնյակի գործարան՝
Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանը հիմնադրվել է 1951թ.` «Արարատ» տրեստին և Երևանի շամպայն գինիների գործարանին կոնյակի և շամպայնի գինենյութ մատակարարելու նպատակով։ Հետագայում նաև տեղում է սկսվել մշակվել գինենյութը։ Այժմ գործարանը թողարկում է բարձր որակի գինիներ եւ կոնյակներ: Իջևանի գինեգործարանը ներառված է հայաստանյան զբոսաշրջային երթուղիներում` իբրև այցելության և գինու համտեսի վայր: |