![]() |
Խոր Վիրապ
|
![]() |
Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակներ՝
Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում: Հիմնադրել է Տրդատ Մեծի որդի Խոսրով Գ Կոտակ։ Հնավայրն ընդգրկում է շուրջ 2 հա տարածություն: Քաղաքի բազմամյա պեղումների ընթացքում բացվել են միջնաբերդի եւ թաղամասերի՝ տարբեր դարերին պատկանող աշխարհիկ, պաշտամունքային ու արտադրական տարածքներ, որոնք իրենց հերթին թույլ են տալիս հասկանալու Դվինի գոյության ժամանակագրական պատկերը: |
![]() |
Կաքավաբերդ՝ Գտնվում է Խոսրովի արգելոցի տարածքում, Ազատ գետի աջ ափին, պատմական Մազազ գավառի Բերդատակ լքված բնակավայրի մոտ: Կոչվում է նաև Թաթուլի, Գեղի կամ Քեղի բերդ: Կաքավաբերդ միջնադարյան ամրոցի մասին հիշատակել է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-X դդ.)։ Կաքավաբերդ ամրոցը գտնվում է 2075 մ բարձրությամբ լեռնագագաթին` երեք կողմերից խոր ձորերով շրջապատված: Պահպանվել են դեպի հյուսիսարևելք ձգվող` 2-2,5 մ հաստությամբ պարիսպները, 8-10 մ բարձրությամբ աշտարակները, ամրոցի ներսում գտնվող եկեղեցու և տնտեսական շինությունների ավերակները: Կաքավաբերդն ունի պատմամշակութային չափազանց մեծ արժեք և դարեր շարունակ իր կատարած դերով խիստ կարևորվում է թե´ Մազազ գավառի և թե´ ողջ Այրարատ նահանգի պատմության ուսումնասիրության համար: Կաքավաբերդը պատմական Հայաստանի ամրոցաշինության լավագույն օրինակներից է:
|
AZAT EXTREME
Azat Extreme-ը գտնվում է Արարատի մարզի՝ Լանջազատ համայնքում։Երևանից ընդամենը 17 կմ հեռավորությամբ։Ազատի ջրամբարը Հայաստանի չբացահայտված վայրերից մեկն է,որը դարձել թե՛ զբոսաշրջիկների,թե՛ հարակից բնակավայրերի բնակիչների և արկածները նախընտրողների սիրելի վայրերից մեկը։
AZAT EXTREME-ը առաջարկում է՝ Jeeping,Jetski,Waterski,Wakeboard,Water excursion։