Մարմաշենի վանք, Սուրբ Յոթ Վերք, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան՝

Մարմաշենի վանք՝

 

Մարմաշեն վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Մարմաշեն գյուղից 2 կմ հարավ-արևմուտք։ Կառուցվել է 10-րդ դարում Վահրամ Պահլավունու օրոք և դարեր շարունակ եղել է Շիրակի կարևոր հոգևոր ու մշակութային կենտրոն։Վանական համալիրի անվան շուրջ կան տարբեր կարծիքներ․ ոմանք այն կապում են ճարտարապետի կամ սրբի անունի հետ, իսկ մյուսները՝ Աբխազների թագուհի Մարիամի։ Այն հիշատակվել է բազմաթիվ պատմիչների կողմից, իսկ առաջին վկայությունը տվել է Ստեփանոս Ասողիկը։Մարմաշենը բազմիցս ավերվել է օտար նվաճողների հարձակումների ժամանակ․ 1064-ին՝ սելջուկների, 1236-ին՝ մոնղոլների կողմից։ 1225-ին վերանորոգվել է Պահլավունիների շնորհիվ։ 19-րդ դարի 30-ականներին Ղարսից գաղթած հայերը այն մասամբ վերականգնել են՝ դարձնելով գյուղական եկեղեցի։Համալիրը ներառել է չորս եկեղեցի, գավիթ, զանգակատուն, գերեզմանոց և պարսպապատ․ Վերին վանքը գտնվում է Մեծ վանքից 200 մ հյուսիս՝ բլրի վրա։

Սուրբ Յոթ Վերք՝

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցին կամ Սուրբ Յոթ Վերք եկեղեցին գտնվում է Գյումրու կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում, և Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Կառուցվել է 1874–1884 թթ․ սև տուֆից, ունի չորս գմբեթ։Տեղում սկզբում եղել է Կամսարականների կառուցած մատուռ, որտեղ պահվում էր Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։ Այն հետագայում տեղափոխվել է Սուրբ Նշան եկեղեցի, որից էլ եկեղեցին ստացել է «Յոթ Վերք» անունը։Խորհրդային շրջանում այստեղ գործել են միաժամանակ երեք եկեղեցի՝ հայ առաքելական, հայ կաթոլիկ և ռուս ուղղափառ։ Սրբապատկերի հեղինակը համարվում է Ղուկաս Ավետարանիչը։ Այն Բասենից բերվել է 1832-ին և տեղացիների ցանկությամբ մնացել է Գյումրիում։

Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան՝

 

Մհեր Մկրտչյանի թանգարանը հիմնադրվել է 2004 թ․ Գյումրիում՝ ներկայացնելու մեծ դերասանի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը։ Թանգարանում ցուցադրվում են բեմական հագուստներ, ֆիլմերից ծանոթ իրեր, մրցանակներ, լուսանկարներ, գրքեր և անձնական իրեր։ Ամենասիրված նմուշներից են կամոդը («Մեր մանկության տանգոն») և գալիկոնը («Նվագախմբի տղաները»)։2007 թ․ դերասանի թոռնուհի Իռեն Տերտերյանը թանգարանին նվիրել է շուրջ 1500 անձնական իրեր, ինչի շնորհիվ հավաքածուն է՛լ ավելի հարստացել է։ Թանգարանում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, ցուցադրություններ և թեմատիկ գիտական միջոցառումներ։

 

Տուրի նկարներ