![]() |
Տաթևի վանական համալիր՝ Հայկական միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան, վանական համալիր: Գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք Տաթև գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906թ. կառուցվել է Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067թ. սբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295թ. սբ Գրիգոր եկեղեցին, 1787թ. Գրիգոր Տաթևացու դամբարանը: Այս հիմնական կառույցներից զատ, 20-րդ դարի վերջում վանքի տարածքում և շրջակայքում այլ շինարարական և վերականգնողական աշխատանքներ էր իրականացվել: Ներկայումս վանքը վերականգնված է և Սյունյաց թեմի կենտրոնն է: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խաշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ: Վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: |
![]() |
Զորաց Քարեր (Քարահունջ)՝
Քարահունջ, “Զորաց քարեր”, հնավայրը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք, Երևան-Մեղրի մայրուղու աջ մասում: |
![]() |
Հին Խնձորեսկ՝
Պատմական, հնագիտական և ազգագրական մեծ արժեք ունեցող հուշարձանախումբ: Գտնվում է Գորիս քաղաքից 10 կմ արևելք, ներկայիս Խնձորեսկ գյուղի մոտ: |
![]() |
ՏաԹևեր Ճոպանուղի՝
«ՏաԹևեր» ճոպանուղին դեպի Սյունիքի բնական և պատմական հարստությունները տանող օդային ճանապարհ է: «ՏաԹևեր»՝
|